ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է պարզունակ սխեմաներով Ռուսաստանի ու Արևմուտքի հակադրմանը, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար պետք են պետությունների միասնական ջանքերը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը մշակում է մի քանի ռեզերվային բանակների ստեղծման նախագիծ, որոնք կձևավորվեն առաջիկայում՝ գրել է «Известия» թերթը հոկտեմբերի 13-ին՝ հղում անելով Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչին:
Ադրբեջանի կառավարությունը նախ թուլացրեց երկրի ընդդիմությանը, այնուհետ որպես թիրախ ընտրեց անկախ ԶԼՄ-ներին, իսկ այժմ՝ ոչկառավարական կազմակերպություններին։ «Մենք վերջին մոհիկաններն ենք»,- Լեյլա Ալիևայի խոսքերն է մեջբերում բրիտանական BBC-ն:
Վաշինգտոնյան այցի շրջանակում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը:
Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը և նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում. ըստ նախնական հաշվարկների՝ Մորալեսը հաղթել է՝ ստանալով ձայների 60 տոկոսը։
Հայաստանում երբեք ամեն բան այսքան պարզ ու հստակ չի եղել: Իսկապես մեզ լյուստրացիա, իրավական հարթության մեջ, պետք չէ, որովհետև քաղաքական լյուստրացիան շատ ավելի ազդեցիկ ու տպավորիչ է:
Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում շարունակում են Հայաստան ժամանել և դասական երաժշտության սիրահարներին գեղեցիկ անակնկալներ մատուցել անվանի երաժիշտներ։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...